News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» (AxelMondrian & Partners) Եվրոպական ցանցի անդամ որակավորված խորհրդատվական ընկերությունն ուրախ է հայտարարել Հայաստանում իր գործունեության մեկնարկի մասին։  Երևանյան գրասենյակի բացմամբ «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» տարածաշրջան է բերում հաղորդակցության ոլորտի և հեղինակության կառավարման դասական դպրոցն ու ինստիտուցիոնալ գիտելիքը: Ընկերությունն իր որակավորված մասնագետների միջոցով կհամագործակցի մասնավոր և հանրային ընկերությունների հետ` փորձարարական ու աղմկոտ մեդիա հարթակներում սեփական բրենդն ու հեղինակությունը կառուցելու համար: 

«ԱքսելՄոնդրիան և գործընկերները» մասնագիտացած է կորպորատիվ ռազմավարությունների մշակման, ընկերությունների ղեկավար կազմերի հեղինակության կառավարման, ընկերությունների խոշորացման և միավորման հաղորդակցության մեջ: Ընկերության գործունեության կարևոր ուղղություններից են բրենդի և մարքեթինգային արշավների իրականացումը, ֆիլմերի նկարահանումը, կորպորատիվ հաշվետվությունների հրատարակումը: «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» մասնագիտացած է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, իրականացնում է կոմերցիոն և քաղաքական արշավներ, աջակցում ճգնաժամային հաղորդակցության գործիքակազմով:

Հայաստանյան գրասենյակի  կառավարման գործընկեր, գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Շուշան Հարությունյանը, որը հաղորդակցական նախագծերի կառավարման և գործունեության 17 տարվա փորձառություն ունի:  Շուշան Հարությունյանը, որը Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ է, աշխատել և ղեկավարել է 10-ից 600 hոգանոց պրոեկտային թիմեր Երևանում, Բրյուսելում, Լոնդոնում և Վարշավայում:

«ԱքսելՄոնդրիան և գործընկերների» երևանյան գրասենյակում աշխատում են մասնագետներ Եվրոպայից և ԱՊՀ-ից: Ընկերությունը  բաց է համագործակցության համար և հայտնում է տարեկան մեկ «պրո-բոնո» նախագծի իրականացման պատրաստակամության մասին, որը կունենա հասարակական կամ մշակութային նշանակալի արժեք՝ նպաստելով գործունեության երկրի քաղաքացիների բարեկեցությանը։ 

«Աքսել Մոնդրիան և գործընկերներ» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցվել է 2022թ. նոյեմբերին, և հիմնադիրների կազմում են կառավարման գործընկեր Շուշան Հարությունյանը, Մայքլ Քամբեքը («Օգիլվի», «Բըրսն Քոհն ընդ Վոլֆ» հաղորդակցական ընկերությունների եվրոպական տարածաշրջանի նախկին ղեկավար կազմից),  Գուրգեն Խաչատրյանը («Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ), Հովհաննես Գրիգորյանը («Բրեվիս» ընկերության հիմնադիր, տնօրեն):  Ընկերությունը գործում է մասնագիտական չափորոշիչների, թափանցիկության և էթիկայի եվրոպական կանոնակարգերով: 

ԱքսելՄոնդրիան անթոլոգիան պատմում է ընկերության փիլիսոփայության մասին` գործունեության երեք առանցքային գործիքակազմի կիրառմամբ՝

https://youtu.be/Vd5blxkmN5Y

https://youtu.be/cG1BsT6Jg6E

https://youtu.be/N5QYkyVVznk

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը մեկնարկել էր 2000-ականներից. Վլադիմիր Վարդանյան
Եթե նայենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացրած այն երկրների աշխարհագրությունը, ապա կտեսնենք, որ…
Պապիկյանի փոխարեն Տուլայում ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է Արտակ Տոնոյանը
Այդ նիստին նաև մասնակցում է Ադրբեջանի ՊՆ նախարարը․․․
Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համար. Շոյգու
Նա առաջարկել է «քննարկել գլոբալ օրակարգը...
Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել առ այն, որ այսօր Տուլայում ԱՊՀ...
Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունները մասնակցում են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Ութ երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Տուլա...
Պեկինում կայացել է ՀԱՊԿ, ՇՀԿ և ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի...
Ամենաշատ