News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:

Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ մարտիրոս սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Պատրիարք Սրբազան Հայրը մասունքակիր Աջը փոխանցեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Օշական վարդապետ Կյուլկյուլյանին:

Սուրբ Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։ Օրվա խորհրուրդի շուրջ քարոզ խոսեց Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանը։

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի կյանքին և նահատակությանը, ընդգծեց, որ սուրբ կուսանաց կյանքը, նահատակությունը սոսկ վարքագրություն չէ, այն պատմական անհերքելի իրողություն է, որի դասերն ուսանելի են բոլոր ժամանակներում և մանավանդ մեր օրերում, երբ հաճախ է փորձ արվում աղճատել, ոչնչացնել այնպիսի վեհ, նվիրական արժեքներ, ինչպիսիք են հավատքը և նվիրումը։

«Սուրբ կույսերի սխրանքը անմահ է և ոգեշնչում է ամենքիս։ Նրանց սրբակենցաղ վարքը վարակիչ է մեզ համար, որպեսզի մեր կյանքն ապրենք ժուժկալ, հավասարակշռված և ամենակարևորը պատասխանատվության բարձր զգացումով, մեր խոսքին ու գաղափարներին հավատարիմ, խոսքն ու գործը համարժեք լինեն միմյանց, հավատքը զորեղ, իսկ հավատարմությունը երկրի նկատմամբ անխորտակ»,- ասաց Հայր Պարթևը՝ հորդորելով հավատացյալներին սուրբ կուսանաց բարեխոսությամբ և ամուր հավատքով կերտել իրենց անհատական կյանքը, հայրենիքի խաղաղությունը, ապահովությունն ու անվտանգությունը՝ հանուն ապագայի և հանուն եկող սերունդների շեն ու բարօր կյանքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ...
Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Հռոմում
Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները...
Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր
Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք…
Հայրենիք ենք կորցնում. Տեր Եսայի քահանա Արթենյան
Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող...
Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը. Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով է պայմանավորված
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ….
Մենք այստեղ գալիս ենք աղոթքի, չենք գալիս հարցերի պատասխանելու. Գարեգին Բ-ն Եռաբլուրում լրագրողներին
Հոգեւորականները Գարեգին Բ-ի հետ միասին տերունական աղոթք արտասանեցին, ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին եւ հեռացան...
Ամենաշատ