News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի խորհրդարանը հաստատել է վարչապետ Նիկոլայ Դենկովի գլխավորությամբ նոր կառավարությունը՝ փորձելով վերջ դնել 30 ամիս տեւած քաղաքական ճգնաժամին, վերականգնել կայունությունը եւ խթանել տնտեսական զարգացումը ԵՄ անդամ ամենաաղքատ երկրում, հայտնում է The Associated Press-ը:

Նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի ԳԵՐԲ կուսակցությունը, որը հաղթել է ապրիլին կայացած համընդհանուր ընտրություններում, եւ երկրորդ տեղը զբաղեցրած եվրոպամետ լիբերալ կոալիցիան՝ «Մենք շարունակում ենք փոփոխությունները՝ Ժողովրդավարական Բուլղարիա», համաձայնել են ձեւավորել Բուլղարիայի պատմության մեջ առաջին կառավարությունը, որտեղ վարչապետի պաշտոնը կփոխվի կես ճանապարհին:

Օրենսդիրները քվեարկել են 132 կողմ եւ 69 դեմ ձայներով՝ քիմիայի 60-ամյա պրոֆեսոր եւ կրթության նախկին նախարար Նիկոլայ Դենկովին վարչապետ ընտրելու համար: Դենկովը «Մենք շարունակում ենք փոփոխությունները» ռեֆորմիստական կուսակցության հիմնադիրներից է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ