News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարի Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք նիստ կգումարենք։ Շտապ։ Հստակ ժամկետ չեմ կարող նշել»,-ասել է նա։

Նա նաեւ մեկնաբանել է Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները։

«Կարո՞ղ են նրանք հոգեպես առողջ լինել։ Արդյո՞ք մենք կարող էինք դիվերսիա իրականացնել ՀԷԿ-ում, երբ հեղեղում է տեղի ունենում ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածքում»,-հարց է ուղղել նա։

Հունիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է անցած գիշեր տեղի ունեցած գնդակոծությունների արդյունքում, ջրամբարի ամբարտակը չի փլուզվել։ Ուկրաինական զորքերի հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։ Ընթանում է ջրի չկարգավորված արտահոսք։ Ափամերձ մի շարք բնակավայրերում սկսվել է բնակչության տարհանում։ Նովոկախովսկի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը հարձակման համար պատասխանատու է համարում Կիեւին։

Իր հերթին, Ռուսաստանի քննչական կոմիտեն կատարվածը հետաքննում է որպես ահաբեկչություն: Հետաքննության վարկածով՝ ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է «Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանցավոր գործողությունների արդյունքում»։    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը մեկնարկել էր 2000-ականներից. Վլադիմիր Վարդանյան
Եթե նայենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացրած այն երկրների աշխարհագրությունը, ապա կտեսնենք, որ…
ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղում կգնահատի բնակչության հումանիտար կարիքները
Դյուժարիկը հավելել է, որ չի կարող հստակեցնել, թե որքան ժամանակ ՄԱԿ-ի առաքելությունը կգործի Ղարաբաղում
Հայաստանը ՄԱԿ–ի դատարան է դիմել` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
Հայաստանի Հանրապետությունը, հենվելով կանոնադրության 41-րդ հոդվածի և դատարանի կանոնակարգի 73-րդ հոդվածի վրա․․․
Ադրբեջանը վստահեցրել է, որ «թույլ կտա» ՄԱԿ-ի փորձագետների խմբին «մի քանի օրվա ընթացքում» այցելել Լեռնային Ղարաբաղ
Միացյալ Նահանգները և այլ երկրներ կոչ են արել Բաքվին թույլ տալ միջազգային…
ՄԻՊ-ը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները...
Լիբանանի ոստիկանությունը դադարեցրել է Ադրբեջանի դեսպանատան մոտ լիբանանահայերի բողոքի ցույցը
Մենք չենք կարող անտարբեր մնալ տեղի ունեցողի նկատմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ