News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տաթեւի ճոպանուղու բացումից հետո զբոսաշրջիկների թիվը շեշտակի ավելացել է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի «Միրհավ» հյուրանոցի սեփականատեր, սփյուռքահայ ներդրող Շահեն Զեյթունցյանը: Ի դեպ` հյուրանոցը զբոսաշրջության օրվա կապակցությամբ արժանացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալին:

Ըստ Շ. Զեյթունցյանի`զբոսաշրջիկների մեծ մասն առայժմ հայաստանցիներ են։ Արտասահմանցիները սովորաբար նախօրոք են պատվիկրում համարները, հիմա նույնիսկ պատվերներ կան 2013 թ. համար: «Մենք հիմա դարձել ենք բրենդ Գորիսում: Կան նաեւ 6 այլ հյուրանոցներ, որոնց հետ լավ հարաբերության մեջ եմ, գործընկերներ ենք, ըստ իմ տեղեկությունների` իրենց ծանրաբեռնվածությունը բավական հաճելի է, հատկապես ճոպանուղու բացումից հետո»:

Շ. Զեյթունցյանն ասաց նաեւ, որ ներկայում կառուցում է հյուրանոցի երկրորդ մասնաշենքը: Նա լրիվ իրատեսական է համարում այն, որ Գորիսը կարող է դանալ հանրապետության զբոսաշրջային երկրորդ կենտրոնը` շրջանցելով անգամ Ջերմուկին (Ծաղկաձորի առաջին տեղը, նրա կարծիքով, անվիճելի է): Սակայն դրա համար Գորիսում պետք է փոփոխություններ անել` բարելավել լուսավորությունը, ռեստորանային սպասարկումը, երթեւեկության միջոցները, ասֆալտըապատել ճանապարհները, ակտիվացնել աղբահավաքությունը եւ այլն: «Ենթադրենք հյուրը երեկոյան հասել է, եւ ուզում է քաղաքում շրջել, բայց մայթ չկա, դա կարող է բացասական տպավորություն առաջացնել»,- ասաց Շ. Զեյթունցյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ գները ճոպանուղու բացումից հետո չեն բարձրացրել` 1 տեղանոց համարն արժե 17.4 հազ. դրամ, իսկ երկտեղանոցը`21.6 հազ. դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ