News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Գյումրիում «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի մեկնարկը հաջողված էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։

«Մեր այցելությունից տպավորությունները շատ դրական են։ Հավաքված բոլոր քաղաքացիները հայտնել են իրենց մտահոգությունները, տվել հուզող հարցերը։ Քաղաքացիներին հիմնականում անհանգստացնում էին անվտանգային, իրավական ու սոցիալական խնդիրները, օրինակ՝ առանձին շատ հարցեր հնչեցին քարտեզների վերաբերյալ։ Մենք իրենց ներկայացրել ենք մեր շարժման հիմքերը, իրավական նպատակները։ Ասել ենք, որ մեր շարժումն ազգային արժեքների, իրավունքների, պետական շահի պաշտպանության համար է, ոչ թե ինչ-որ մեկի դեմ»,- նշեց Գրիգորյանը։

Արսեն Գրիգորյանի խոսքով՝ քաղաքացիները շարժման մասնակիցներից փորձում էին հասկանալ, թե ինչպիսի ներդրում կարող են ունենալ, որ «Հայաքվեի» պատկերացումներն իրականություն դառնան։ Գրիգորյանը նկատել է, որ թեեւ քաղաքացիների մոտ կար հիասթափություն, սակայն նրանք ոգեւորված էին նախաձեռնությամբ։

«Քաղաքացիները համամիտ էին մեր նպատակներին։ Մենք նաեւ առանձին զրույցներ ունեցանք քաղաքացիների հետ, եւ նրանք ասացին, որ ոչ միայն ցանկանում են շարժմանը մասնակից լինել, այլ նաեւ պատրաստակամություն հայտնեցին հենց կազմակերպչական հարցերին ներգրավվելու։ Սա, միանշանակ, լավ մեկնարկ էր»,- ասաց Արսեն Գրիգորյանը։

Գրիգորյանի կարծիքով՝ շարժումն ավելի շատ բարոյական խնդիր է լուծում՝ թեեւ միջոցն իրավական է, սակայն արժանապատվության խնդիր է լուծվում։

«Մենք պետք է ցույց տանք՝ որքան ենք սիրում մեր ազգակցին, Արցախի պապիկներին, տատիկներին, երեխաներին։ Սա ինքներս մեզ համար է, որ հասկանանք՝ մեր մեջ սեր կա՞, թե՞ հեռացել ենք Աստծուց ու անունն էլ դրել ենք, որ Աստված է երես թեքել մեզանից»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Գյումրիից սկսվել է «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը։ Եվս մեկ կազմակերպություն՝ «Ազգային արժեքը» միացել է «Հայաքվե» նախագծի շուրջ համագործակցության հուշագրին։

«Համախմբում» շարժումն ու Գյումրիի «Ազգային Արժեք» ակումբը համաձայնության են եկել համազգային նպատակների՝ ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ հանրային մոբիլիզացիայի միջոցով համատեղ գործունեություն ծավալելու մասին։

Հանդիպմանը ելույթներ են ունեցել նախաձեռնության անդամներ Ավետիք Չալաբյանը, Աբրահամ Գասպարյանը, Արսեն Գրիգորյանը, Արմեն Ներսիսյանը։

Հանդիպմանը ներկա էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքիեպիսկոպոս Աջապահյանը։ Հանդիպումն անցել է ակտիվ հարց ու պատասխանի ձեւաչափով։

«Այսպես ճանապարհ ենք բացում նոր զիջումների համար» «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ