
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նորաստեղծ կառավարությունը կկենտրոնանա նախընտրական քարոզարշավի ընթացքում տված բոլոր խոստումների կատարման վրա, որպեսզի Թուրքիան շարժվի դեպի իր նպատակները, գրում է Daily Sabah-ը։
Էրդողանը նաեւ ասել է, որ նոր կառավարությունը կբարձրացնի սահմանադրական բարեփոխումների հարցը։
«Մենք եւս մեկ անգամ խորհրդարանին կներկայացնենք Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկ»,- ասաց նա։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած նախարարների նոր կաբինետը երեքշաբթի օրն անցկացրել է իր առաջին հանդիպումը՝ տնտեսական հարցերի և արտաքին քաղաքականության հետագա քայլերը պլանավորելու նպատակով։