News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Ջո Բայդենի աշխատակազմը դեռ եզրակացության չի եկել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառի մասին։ Սպիտակ տանն ուսումնասիրում են տեղեկություններն այն մասին, որ պայթյունն իրականացվել է ռուսական ուժերի կողմից, որոնք անցած տարի օկուպացրել են ամբարտակի հարակից շրջանը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Դնեպրի ամբարտակի փլուզումն առաջ է բերել զանգվածային հեղեղումներ Ուկրաինայում եւ հանգեցրել առնվազն հազար ուկրաինացիների տարհանման։ Մենք գիտենք, որ կան զոհեր, այդ թվում, հավանաբար, շատ զոհեր, չնայած դրանք նախնական տեղեկություններ են, եւ մենք չենք կարող քանակապես գնահատել [կորուստները] հենց հիմա»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Քիրբին նշել է, որ աշխատակազմն ուսումնասիրում է այն տեղեկությունները, որ պայթյունի պատասխանատվությունը կրում է Մոսկվան՝ հիշեցնելով, որ ռուսական զորքերը «անօրինաբար զավթել են [շրջանը Կախովի ՀԷԿ-ի կողքին] անցած տարի եւ այդ ժամանակվանից օկուպացրել են այն»։

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի գնահատենք այդ տեղեկությունները, եւ մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, որպեսզի ավելի շատ տեղեկություն հավաքենք։ Առայժմ չենք կարող միանշանակ ասել, թե ինչ է տեղի ունեցել,- ասել է Քիրբին։- Բացարձակ ստույգ կարելի է ասել ուկրաինացի ժողովրդին եւ շրջանին հասցված զգալի վնասի մասին»։

Քիրբիի խոսքով՝ աղետը նաեւ կարող է կործանարար ազդեցություն ունենալ ուկրաինական էներգետիկ անվտանգության վրա։

Պատասխանելով լրագրողի՝ ամբարտակի փլուզման հետեւանքների մասին հարցին ուկրաինական հակահարձակման հարցում, Քիրբին ասել է այն մասին, թե դեռ չափազանց վաղ է որեւէ կանխատեսում անել այդ առիթով։

«Հիմնական ուշադրությունն այժմ հատկացվում է այն բոլոր ուկրաինացիներին, որոնց կյանքը, քաղաքներն ու գյուղերը տուժել են այդ հեղեղումից, եւ որպեսզի նրանք օգնություն եւ աջակցություն ունենան, որոնց կարիքն ունեն։ Բայց հենց հիմա չափազանց վաղ է գնահատական տալ, թե ինչպես դա կազդի մարտադաշտում իրավիճակի վրա»,- նշել է Քիրբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկի․ ամերիկյան Abrams տանկերը ժամանել են Ուկրաինա
«Լավ լուր պաշտպանության նախարարից։ Abrams-ն արդեն Ուկրաինայում է եւ պատրաստվում են ուժեղացնել մեր բրիգադները»,-ասել է նա․․․
Կիեւը 522 մլն դոլար կստանա էներգահամակարգի կայունությունն ամրացնելու համար
Ուկրաինան եւ ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել...
Ուկրաինան պետք է պատերազմը տեղափոխի Ռուսաստանի տարածք. բրիտանացի գնդապետ
Բայդենն Ուկրաինային ATACMS բալիստիկ հրթիռներ կտրամադրի...
Օտտավան Կիևին կտրամադրի 35 անօդաչու թռչող սարք, զինամթերք և կօգնի Leopard 2-ի սպասարկման հարցում
Մենք նաև Ուկրաինային կուղարկենք 35 անօդաչու թռչող սարքեր, որոնք հագեցած են բարձր հստակության...
Sky-ը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերը Սևաստոպոլին հարվածել են «Storm Shadow» հրթիռներով
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, քաղաքի վրա հարձակման ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգը հինգ հրթիռ է խոցել
NBC. Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ATACMS հրթիռների փոքր խմբաքանակ կտրամադրի
Զենքի մատակարարման որոշման պաշտոնական հրապարակման ժամկետների կամ ամսաթվերի մասին տեղեկություն դեռ չի տրամադրվել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ