News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավկորեական կողմը բողոք է հայտնել ՌԴ-ի եւ Չինաստանի ռազմական կցորդներին այն առիթով, որ չինական եւ ռուսական ինքնաթիռները երեքշաբթի, առանց նախազգուշացման, մտել են Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության  ճանաչման գոտի (KADIZ), եւ խնդրել են չկրկնել նման գործողություններ, տեղեկացրել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երեքշաբթի ՌԴ եւ Չինաստանի ութ ռազմական ինքնաթիռներ, առանց նախազգուշացման, ժամանակավորապես մտել են KADIZ գոտի՝ չխախտելով երկրի օդային տարածքը, հարավկորեացի զինվորականներն ի պատասխան օդ են բարձրացրել սեփական կործանիչները եւ «հանկարծակի իրավիճակի» կանխման միջոցներ ձեռնարկել։

ՌԴ ՊՆ-ում քանիցս հայտարարել են, որ ինքնաթիռների բոլոր թռիչքները կատարվում են չեզոք ջրերի օդային տարածքի օգտագործման  միջազգային կանոններին համապատասխան՝ չխախտելով այլ պետությունների սահմանները։

Տեղեկացվել է, որ պաշտպանության նախարարության միջազգային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Լի Սին Բոմը «լուրջ բողոք» է հայտնել Հարավային Կորեայում ՌԴ ռազմական կցորդ Դմիտրի Ժելեզնիկովին եւ Չինաստանի ռազմական կցորդ Վան Ցզինգոյին KADIZ գոտի ինքնաթիռների մտնելու կապակցությամբ եւ պահանջել է «կանխել ապագայում նման միջադեպերի կրկնությունը»։

«Պաշտպանության նախարարությունը երկու երկրներին ափսոսանք է հայտնել, որ չինական եւ ռուսական ռազմական ինքնաթիռները մտել են ՀՕՊ ճանաչման գոտի (KADIZ) առանց նախազգուշացման եւ թռել են... մեր օդային տարածքին մոտ։ Քանի որ նման գործողությունները կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում, մենք համառորեն խնդրում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանց կրկնությունը կանխելու համար»,- նշվել է պաշտպանության նախարարության հայտարարությունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ