News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը մի քանի օրվա տեղումների հետեւանքով առաջացած սելավաջրերը փակել են երկաթուղային ճանապարհը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Ալավերդի-Ախթալա ուղեմասում։ Երկաթուղին մոտ 100 մետր ծածկված է ցեխով եւ ջրահոսքով։ Այս մասին  տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։

Բնական երեւույթի պատճառով խախտվել է գնացքների երթեւեկությունը դեպի Վրաստան ուղղությամբ։ Երեւան-Թբիլիսի ուղեւորատար գնացքը չեղարկվել է, «Հարավկովկասյան երկաթուղիները» օպերատիվ կերպով կազմակերպել է մոտ 100 ուղեւորների՝ գնացքից ավտոմեքենաներ տեղափոխումը։ Ընկերությունը ներողություն է խնդրում ուղեւորներից պատճառված անհարմարությունների համար։

Գիշերվանից մինչ այս պահը «Հարավկովկասյան երկաթուղու», արտակարգ իրավիճակների նախարարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ուժերով կատարվում են հետեւանքների վերացման աշխատանքներ, ինչը դժվարանում է չդադարող սելավաջրերի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանապահները մոտ 330 կգ հերոին են առգրավել․ բեռի ուղարկման կետը Իրանն է
«Գործողության արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի»,-ասվում է հաղորդագրության մեջ․․․
Լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց. փաստաբան
Օրենքով նախատեսված ժամկետի (6 ժամ) խախտմամբ մեզ հանձնեցին ձերբակալման որոշում…
Լիբիայում ութ պաշտոնյա է ձերբակալվել վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետաքննության շրջանակներում
Պաշտոնյաներին կասկածում են վատ կառավարման եւ անփութության մեջ՝ ի լրումն այլ իրավախախտումների․․․
Բերման ենթարկվածներին առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ՓՊ-ն ձևավորել է արագ արձագանքման խումբ
Վերջին օրերին Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին...
«Վերցրու գումարը, մենք իրար չենք տեսել». Կաշառք տալու համար Արագածոտնի պարեկները ձերբակալել են վարորդին
Կաշառք տալու համար ժամը 11.30-ին վարորդը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժին...
Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ