News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Կխնդրեմ այդ հարցն ուղղել նախաքննության մարմնին, որովհետեւ նախաքննություն է ընթանում եւ ցանկալի չէ, որ ես որեւէ մեկնաբանություն անեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի տարածքից 2 զինծառայողների առեւանգման դեպքին:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի հայտարարությանը, թե Տեղ բնակավայրի հատվածում որոշ տեղերում հակառակորդը հետ է գնացել, փոխնախարարն ասաց. «Դրա մասին հաղորդագրություններ եղել են, թեկուզ հպանցիկ: Նորից ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ եւ որեւէ մեկնաբանություն անեմ»:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, նա ասաց, որ այնհրաբերականորեն կայուն է. «Երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն տրվել է: Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Յուրի Քիմը հանդիպել է Բայրամովի հետ
Բայրամովը նաեւ հաստատել է «Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի սկզբունքների վրա»․․․
Թուրք դիվանագետը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Իրանի մտավախությունները «պարանոյա» է անվանել
Անկարան ցանկանում է, որ Կանադան չեղարկի զենքի վաճառքի էմբարգոն՝ միաժամանակ մերժելով Ադրբեջանի...
Ի՞նչ է ակնարկում Թուրքիայի նախագահի օգնականը՝ խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին
Ի՞նչ է ակնարկում Թուրքիայի նախագահի օգնականը...
Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ
Էրդողանը ցանկանում է հայերին փոխանցել այն միտքը, թե իրանցիները համաձայն են միջանցքը Իրանի տարածքով անցնելուն և դեմ են Հայաստանով դրա անցմանը...
«Աչքերին թոզ փչելու  փորձ»․ Իրանում արձագանքել են միջանցքի մասին Էրդողանի հայտարարությանը
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ եթե Հայաստանը թույլ չտա միջանցք բացել իր տարածքում, ապա ․․․
Ամենաշատ