News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտնգության հարցերի հանձնաժողովում հայտարարեց, որ պարեկները պատգամավորներից մեկին տուգանել են, քանի որ ավտոմեքենայից հանած չեն եղել ապակիների մգեցված թաղանթները։

«Ես առաջին օրերից գիտեմ մարդիկ, այդ թվում ԱԺ պատգամավորի, որին կանգնեցրել են, զգուշացրել են, իր ձեռքով պոկել է, բայց տուգանվել են: Կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որեթե այսօր թաղանթով ավտոմեքենա  լինի տուգանվում է: Մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ, մի մասը հանգստացավ, մի մասը չհանգստացավ, մարդկանց հստակ ասեք՝ տուգանվելու են կամ չեն տուգանվելու։ Որ եթե մարդն իմանա, եթե չեն տուգանվելու, ապա տուգանելու փորձի ժամանակ ասի, որ դա օրինական չէ: Բայց հստակ հայտարարենք, ոչ թե կլորացնելով, ասելով՝ մեղմ ենք վերաբերվելու, քնքուշ ենք վերաբերվելու, բայց մարդուն տուգանում են:

ԱԺ պատգամավորին տուգանել են, կարծում եմ՝ լավ են արել, օրենքը օրենք է, թեև համաձայն չենք այդ կարգավորման հետ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳ նխարարի մսնակցությամբ. «Գտել ենք, որ որպեսզի այդ լարվածությունները չլինեն, ինչ-որ մի ձեւաչափով, նաեւ քաղաքացիների համար շատ անակնկալ չլինի… մի մասը չի ուզում, մի մասն ուզում է: Այս օրենքն ընդունվել է 2005-2007 թվականներին, բայց երբեք չի կիրառվել: Հիմա որոշվեց գնալ այս կարգավորումներին, բայց այնպես անենք, որ լարվածության տեղ չթողնենք:

Տուգանքի հետ կապված, եթե մինչեւ վերջ նայենք, պետք է զգուշացում լիներ, եւ տուգանքից տողում պետք է գրված լինի՝ տուգանվում եք զրո դրամ»:

Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը համաձայն է Գեղամ Մանուկյանի հետ՝ տարաբնույթ ընկալումներ կան այս հարցի հետ կապված։

«Իրականում, հունիսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին՝ տուգանք 25 հազար դրամով: Ամսի 31-ին մասնագիտական քննարկում իրականացրեցինք, եւ քանի որ դա համարվում է խախտում, դրա հմար պետք է լինի պատասխանատվություն, որոշեցինք, որ նվազ հարկադրանքի միջոցներով պետք է հասնել ցանկալի արդյունքի: Այսինքն պատասխանատվության միջոց է նաեւ նախազգուշացումը, դիտողությունը: Որոշվեց, որ առաջիկա մի քանի օրը որպես տույժ կկիրառվի դիտողությունը, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Տպել
Ամենաշատ