News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության հայ-չեխական աշխատանքային խումբ։ Այս մասին Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, հունիսի 7-ին հայտարարել է  պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները Չեխիայի Հանրապետության եւ Հայաստանի միջեւ արդյունավետորեն զարգանում են վերջինի անկախության ձեռքբերման պահից։ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համագործակցության ընդլայնմամբ եւ խորացմամբ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ շատ այլ ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Ընդ որում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով։ «Հայ-չեխական համագործակցությունն ունի արդյունավետ զարգացման պոտենցիալ  ե՛ւ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության, ե՛ւ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում»,- նշել է Սարգսյանը։

Համաձայնագրի վավերացումը, պաշտպանության նախարարության ներկայացուցչի հավաստիացմամբ, կնպաստի կողմերի ընդհանուր համագործակցության զարգացմանը եւ խորացմանը ռազմատեխնիկական ոլորտում։ Այն թույլ կտա ընդլայնել եւ ամրապնդել համագործակցությունը քաղաքական, ռազմական եւ տնտեսական ոլորտներում։

Համեմատաբար կարճ  քննարկումներից հետո նախաձեռնությունն ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ