
Մոլդովայի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամները հաստատել են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակում երկու համաձայնագրի չեղարկումը։ Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Խոսքը բնական եւ տեխնածին արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրի եւ ԱՊՀ անդամ պետությունների միջեւ ռազմավարական զինված ուժերի մասին համաձայնագրի մասին է։
Մոլդովայի ՆԳՆ-ում նշել են, որ Մոլդովան քիչ է փոխգործակցել ԱՊՀ երկրների հետ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցում, ուստի այդ համաձայնագիրը երկրին պետք չէ։ Ռազմավարական զինված ուժերի մասին համաձայնագրի չեղարկումը խորհրդարանում բացատրել են նրանով, որ Մոլդովան միջուկային զենք չունի։