News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում ստեղծված իրավիճակը կարող է ստիպել Ուկրաինային փոխել հակահարձակման որոշ ծրագրեր։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Այն ամենն, ինչ կարող էր ծրագրված լինել, հավանաբար, պետք է փոխվի։ Ջրհեղեղը ազդել է տարածքի կամուրջների եւ ճանապարհների վրա, ուստի դրանք չեն կարող օգտագործվել, ինչպես նախապես ծրագրված էր», - հեռուստաալիքը մեջբերում է Վաշինգտոնում եվրոպական երկրի անանուն դեսպանի խոսքը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները եւ արեւմտյան հետախուզական հանրությունը շարունակում են պարզել, թե ով է կանգնած Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի հրթիռային հարձակման հետեւում։

Ավելի վաղ  The Washington Post թերթը հայտնել էր, որ ՈՒկրաինայի ԶՈՒ-ն երկուշաբթի սկսել է հակահարձակումը, նրանց հիմնական նպատակը կտրելն է այն ցամաքային միջանցքը, որը միացնում է Ղրիմը եւ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներ։ Երեքշաբթի ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ երեք օրում ռուսական զորքերը հետ են մղել ՈՒԶՈՒ-ի վաղուց խոստացված հարձակման բոլոր փորձերը, ընդ որում ուկրաինական կողմի կորուստները կազմել են մինչեւ 3715 մարդ, 259 միավոր զրահամեքենա, 134 մեքենա, 48 դաշտային հրետանու թնդանոթ, ինչպես նաեւ 60 թռչող սարք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն օգտագործում է ստորջրյա անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականություն՝ փորձելով զսպել Ռուսաստանին
Դաշինքի տասնչորս երկրներ՝ Շվեդիայի հետ միասին, փորձարկում են ծովային անօդաչու սարքերը, սենսորները...
Պուտինը հանդիպել է Կադիրովի հետ
Պուտինը լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել ՌՕՈւ մարտիկներին, որոնք կռվում են առաջնագծում․․․
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը եւ Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցը
Շափսը եւ Զելենսկին քննարկում են ունեցել...
Շոլցը դադարեցրել է Taurus թեւավոր հրթիռների մատակարարումն Ուկրաինա
Մեծ հեռահարության թեւավոր հրթիռների մատակարարումն Ուկրաինա Գերմանիայի կողմից դադարեցվել է...
Լեհաստան․ հացահատիկի ներկրման շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններն ընթանում են ամբողջ թափով
Կիեւի եւ Վարշավայի հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ Լեհաստանը Հունգարիայի եւ Սլովակիայի հետ ․․․
Եվրահանձնաժողովը ԱՀԿ-ում Ուկրաինայի հետ վեճում կներկայացնի Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային
Եվրահանձնաժողովը կներկայացնի Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային...
Ամենաշատ