News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դուք ասելիք չունե՞ք կարմիրբերետավորի պահվածքի վերաբերյալ, որը փողոցում բռունցքով հարվածում է քաղաքացուն ու տապալում գետնին, արդյոք սա է ՆԳՆ-ում ժողովրդավարությունը: Այս հարցով այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողները դիմեցին ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին, հաղորդում է Factor.am-ը:

Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Խնդրում եմ տարբեր միջադեպերի դեպքում դա չվերագրել ամբողջ ռեֆորմին եւ հարցադրում չանել, թե դա ՆԳՆ-ի ժողովրդավարական ռեֆորմի շրջանակներում տեղավորվում է, թե ոչ: Կա կարգապահական վարույթ, որի շրջանակներում հարցը քննարկվում է»:

Ինչ վերաբերում է Դիլիջանի քննչականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին, նա սաաց. «Քրեականի պետի մասով կա կարգապահական վարույթ: տեղեկատվությունը ստացել է հենց Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը, ծառայողական քննությունը հարուցել է հենց այդ վարչությունը, տվյալ ծառայողի լիազորությունները կասեցրել է հենց ներքին անվտանգության վարչությունը»:

Հարցին, թե բարեփոխումներից մեկ տարի անց ինչո՞ւ ունենք իրավիճակ, երբ ոստիկանը ոչ թե օրենքով է առաջնորդվում, այլ հարցերը տղայական եղանակով լուծելու ճանապարհով է գնում, Արփինե Սարգսյանն արձագանքեց. «Ձեր նշած երկու դեպքերի մասով էլ կա ծառայողական քննություն, երկու աշխատակցի լիազորություններն էլ դադարեցված են: Նման իրավիճակներն ընդհանրապես բացառել չենք կարող, որովհետեւ գործ ունենք մեծ ծառայության հետ, եւ կարող են եզակի դեպքեր վրա հասնել: Կարեւոր է պետության արձագանքը այս դեպքերում: Եվ երկու դեպքում էլ եղել է ծառայողական քննություն եւ լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իսկ մնացած մասով մեզ չի առնչվում, դիմեք մեր գործընկերներին՝ Քննչական կոմիտեին եւ դատախազությանը»:

Նա նաեւ հավելեց, որ ցանկացած բռնություն, բնականաբար, ընդունելի չէ եւ այս տեսանկյունից իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հաստատվի դեպքը, համապատասխան քայլեր կարվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ