
Չորեքշաբթի՝ հունիսի 7-ին Թուրքիայի 28-րդ գումարման օրենսդիր մարմնի նախագահի ընտրություններ տեղի կունենան։
Խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար, ըստ օրենքի, փակ քվեարկության առաջին երկու փուլերում անհրաժեշտ է ստանալ 600 պատգամավորներից 400-ի աջակցությունը։
Այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ ոք չկարողանա հասնել այդ ցուցանիշին, կանցկացվի երրորդ փուլ, որտեղ կհաղթի նա, ով ստացել է ձայների մեծամասնությունը (301 պատգամավոր)։
Նուման Քուրթուլմուշն առաջադրվել է «Ժողովուրդների միություն» դաշինքի կողմից, որի կազմում ընդգրկված են Արդարություն եւ զարգացում կուսակցությունը եւ Ազգայնական գործողության կուսակցությունը:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցները պաշտպանել են Թեքին Բինգելին։
İyi կուսակցությունը որպես թեկնածու առաջադրել է Ջիհան Պաչաչին։
Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները կայացել են մայիսի 14-ին։