News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Օրեր առաջ գործարանի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան, զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16 500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180 000 տոննա արտադրանք։ Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- գրել է նախարարը։

Երասխում կառուցվող գործարանի մասին «Հետք»-ը գրել է դեռևս 2022 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հնդիկ գործարարի հետ սև մետաղի ջարդոն է վերամշակելու Հայաստան-Նախիջևան սահմանին:

Էկոնոմիկայի նախարարությունից հաստատեցին, որ խոսքը նույն գորածարանի մասին է։ Այն կառուցող ընկերության բաժնետերերի ցանկում փոփոխություն է գրանցվել, սակայն «վերջնական» սեփականատերերը, ըստ ընկերությունից ստացված տվյալների, կրկին նույն գործարարն են՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը և այս անգամ արդեն՝ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան։

Երասխում մետալուրգիական գորածարանը կառուցում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։

Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի հուլիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության 50% բաժնեմասը ներկայում պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս» ՍՊԸ-ին, մյուս 50%-ը՝ կրկին ԱՄՆ-ում գրանցված «Վիրտուալ ֆոնդինգ» ՍՊԸ-ին։

Այս երկու ընկերությունները «Ջի Թի Բի Սթիլ»-ի բաժնետերերն են այս տարվա մայիսից (2023-05-05)։

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ ընկերության բաժնետեր հանդիսացող «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս»-ի սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Բոբբի Կանգն է։

Իսկ մյուս բաժնետեր հանդիսացող «Վիրտուալ ֆոնդինգ» ընկերության սեփականատերը ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Նա սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, Նոնո Սարգսյանի ամուսինը։

Մինչ այս տարվա մայիսը՝ «Ջի Թի Բի Սթիլ»-ի 100% բաժնետերը եղել է Հայաստանում գրանցված «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն, որը պատկանում է Նոնո Սարգսյանին և  գործարար Բոբբի Կանգին, որն, ըստ համացանցում եղած տեղեկությունների, ազգությամբ հնդիկ է։

Էկոնոմիկայի նախարարություն. «Ընկերությունն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բոլոր փուլերը»

Շրջակա միջավայրի նախարարության կայքում մի քանի անգամ հրապարակվել է «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երասխ գյուղում նախատեսվող ենթակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն։

Հաշվետվություններում նշվում է, որ տարածքը գտվում է սահմանագոտում, Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։

Այս տարածքում, ըստ ընկերության հաշվետվությունների, բացակայում է կենդանական և բուսական աշխարհը, հողի բերրի շերտը, մոտակայքում չկան պատմական հուշարձաններ ու բնության պահպանվող տարածքներ։

«Փաստացի երկաթի ջարդոնի տոննան 40 000 - 45 000դր վաճառում ենք արտերկրներին և նրանցից 9-10 անգամ ավել գնով գնում պատրաստի ապրանք։ Հետևաբար, անհրաժեշտ է երկրի ներսում զարգացնել սեփական երկրորդական հումքի օգտագործումը, ինչը թույլ կտա ստեղծել հանրապետությունում լրացուցիչ աշխատատեղեր, ավելացնել ուղղակի և անուղղակի մուտքերը բյուջե, մրցակցության հաշվին նվազեցնել տվյալ արտադրանքի գները տեղական շուկայում»,- նշված է այս տարվա հունվարին հրապարակված հաշվետվության մեջ։

Գործարանի համար հումք է հադիսանում սև մետաղի ջարդոնը, որը գնվում է հիմնականում ջարդոնների ընդունման կետերից։

Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ ընկերությունը անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բոլոր փուլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է իր կառավարությունը տապալելու փորձի մեջ՝ կարեւոր ներդրումների արգելակման միջոցով
Գերմանիան փորձում է արգելակել կարեւոր ռազմավարական ներդրումները Լեհաստան...
Կարևոր է որակյալ ներդրումների ներգրավումը․ ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրեն
Մենք պետք է ձգտենք ոչ միայն ներդրումների գրավչությունը շատացնել...
2022-ին 15 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում. «Հայաստան» հիմնադրամի նախագահ
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի ևս իր ուշադրության կենտրոնում կպահի սահմանային համայնքները...
ՀՀ գլխավոր դատախազի ելույթը Սանկտ Պետերբուրգում՝ ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը…
Առաջին անգամ խոշոր միջազգային ներդրողները սկսել են ներդրումներ կատարել հայկական դրամով արժեթղթերում. ՀՀ ԿԲ
Նրա խոսքով՝ Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանում եւ Վրաստանում ներդրումներ կատարելու․․․
Տեղի է ունեցել օտարերկրյա ուղիղ ներդրումների մեծ ներհոսք, որը հասել է ՀՀ ՀՆԱ 5,1 տոկոսին. ֆիննախարար
Անցած տարի նկատվել է օտարերկրյա ուղիղ ներդրումների մեծ ներհոսք...
Ամենաշատ