News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Չինաստանը սկսել է աշխարհաի ամենախորը հորատանցքի հորատումը՝ երկրի շերտերը խորությամբ ուսումնասիրելու նպատակով։ Հորատումն իրականացվում է Սինցզյան-Ույգուր նահանգի Թարիմ անապատում, հաղորդում է Xinhua-ն:

Հորատանցքի պլանավորված երկարությունը հասնում է 11 100 մետրի։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 1,5 տարի հետո։ Գերխոր հետազոտական հորատանցքը գիտնականներին հնարավորություն կտա ուսումնասիրել երկրի ներքին կառուցվածքն ու էվոլյուցիան եւ տվյալներ կտրամադրի երկրաբաններին, հայտարարել Է Չինաստանի ազգային նավթային կորպորացիան:

Հորատումը հեշտ խնդիր չի դառնա։ 2000 տոննայից ավելի կշռող սարքավորումները նախատեսված են մինչեւ 200 աստիճան Ցելսիուսի եւ 1300 ատմ ճնշման համար։   

Սինցզյան-Ույգուր շրջանը հայտնի է հանքանյութերի եւ նավթի հարուստ պաշարներով։ Մեկ ամիս առաջ հայտնաբերվել են նավթի եւ գազի զգալի պաշարներ 8500 մետր խորությամբ հետախուզական հորատման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ