News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի արեւելքում հնագետները հայտնաբերել են փղի արձան, որը, նրանց կարծիքով, քանդակվել է մոտ 2300 տարի առաջ, երբ բուդդայականությունը տարածաշրջանի հիմնական կրոնն էր: Արձանը մոտ 1 մետր բարձրություն ունի եւ քանդակված է ժայռից՝ նույն ոճով, ինչ Օդիշա նահանգում հայտնաբերված բուդդայական փղերի մյուս արձանները։

Պատմաբան Անիլ Դհիրը եւ Հնդկական արվեստի եւ մշակութային ժառանգության ազգային հիմնադրամի  (INTACH) հնագիտական ​​խմբի մյուս անդամները արձանը հայտնաբերել են այս տարվա ապրիլին Օդիշայի Պուրի շրջանի Դայա գետի ափին գտնվող գյուղում:

«Մենք ուսումնասիրեցինք Դայա գետի հովիտը, որպեսզի փաստենք դրա ժառանգությունը: Այս տարածքը հարուստ է հին բուդդայականության արտեֆակտներով, որն այստեղ ծաղկել է»,- ասել է Դհիրը:

Նրա խոսքով՝ փղի արձանը շատ նման է Դհալիում (հայտնի է նաեւ որպես Դհաուլագիրի՝ բուդդայականության հնագույն կենտրոն) հայտնաբերված քանդակին։ Այս արձանը թվագրվում է մ.թ.ա. 272-ից 231 թվականներին:

Ըստ Դհիրի՝ մ.թ.ա. 3-րդ դարից մինչեւ մ.թ. մոտավորապես 2-րդ դարը, բուդդայականությունը «գերիշխել» է Հնդկաստանի մեծ մասում եւ հատկապես Օդիշա շրջանում։

Դհիրն ասել է, որ փիղը բուդդայականության մեջ տարածված կերպար էր եւ այն կարելի է տեսնել բազմաթիվ բուդդայական հուշարձաններում:

Լոնդոնի SOAS համալսարանի արվեստի պատմաբան Քրիստիան Լուչանիցն ասում է, որ փղերը կարեւոր թագավորական կենդանիներ էին հին Հնդկաստանում եւ խորհրդանշում էին մուսոնային անձրեւներն ու պտղաբերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ