News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ​​նախկին փոխնախագահ, հանրապետական Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Փենսը Twitter-ում տեղադրել է ամերիկացիներին ուղղված իր տեսաուղերձը։

«Հեշտ կլիներ հեռու մնալ: Բայց ինձ այդպես չեն դաստիարակել: Ուստի այսօր Աստծո եւ իմ ընտանիքի առջեւ հայտարարում եմ, որ մասնակցելու եմ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին»,- ասել է նա։

Իր տեսաուղերձում պարոն Փենսը նշում է, որ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը ոչնչացրել է «ամերիկյան երազանքը»։ Խնդիրների թվում նա նշում է ինֆլյացիայի աճը, ռեցեսիան, աշխատավարձերի կրճատումը, սահմաններին միգրանտների հետ կապված խնդիրները։ Տեսանյութում նա նաեւ ասում է, որ «ազատության թշնամիները շրջում են աշխարհով մեկ», այդ պահին հայտնվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ելույթների կադրերը։

Մայք Փենսը եղել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փոխնախագահը։ Պարոն Փենսը պարոն Թրամփի դեմ ելույթ է ունեցել 2020 թվականին, երբ նա փորձում էր բողոքարկել ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ