News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի պետ Շոհին Սամադին հայտարարել է, որ ներկայում իշխանությունները չեն դիտարկում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի հնարավոր միանալու հարցը։ Սամադին այսպես է մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որը հույս էր հայտնել, որ Տաջիկստանն առաջիկայում «իր համար կորոշի ԵԱՏՄ-ին միանալու շահը», տեղեկացրել է AVESTA-ն։

Ինչպես նշել է  արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, ԵԱՏՄ-ին Տաջիկստանի ինտեգրումը կողմերը չեն քննարկել ոչ հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպման ժամանակ, ոչ երկրի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուհրիդդինի հետ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել նախօրեին՝ հունիսի 6-ին։

«ԵԱՏՄ-ին Տաջիկստանի միանալու հարցն օրակարգում չէ։ Դուշանբեում հանդիպման ընթացքում շեշտը դրվել է բացառապես առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար համագործակցության, տարածաշրջանային անվտանգության հարցերի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների փոխգործակցության վրա»,- ՏԱՍՍ-ին ասել է Շոհին Սամադին։

ԵԱՏՄ-ին, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, եւ Ղրղըզստանը, Տաջիկստանի միանալու հարցը քննարկվում է 2015-ից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել 
Ֆրանսիայից ռազմական օգնության տրամադրման հնարավոր խոչընդոտ կարող է լինել ոչ միայն...
Մ․Ալեքսանդրով․ Ղարաբաղից հայերի հեռացումը կհանգեցնի Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը
Իսկ հիմա Ռուսաստանն ինքն է ջրափոսի մեջ հայտնվել
Ռուսաստանից վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա
Ռուսաստանի կառավարությունը սեպտեմբերի 21-ին բենզինի եւ դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելք ․․․
ՌԴ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համատեղ հայտարարությունը
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի ․․․
ԵԱՏՄ-ից Հայաստանին հանելու մասին հարցը, Փաշինյանի հռետորաբանության ֆոնին, դեռ դրված չէ. Սլուցկի
Փաշինյանն արել է գլխավորը՝ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածք...
Ֆիլիպինները կարող է փոխըմբռնման հուշագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ
Ֆիլիպինները քննարկում է ԵԱՏՄ-ի հետ հուշագիր կնքելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ