News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Քաղաքացին զանագահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել, որ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման խողովակը պայթել է, որի հետևանքով ջուրը հոսում է՝ վնասելով բնակիչների տները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ից:

Ըստ քաղաքացու՝ խնդրի կարգավորման նպատակով դիմել է համայնքապետարան, սակայն որևէ արձագանք չի ստացել։

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը կապ է հաստատել համայնքապետարանի իրավասու ներկայացուցչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման և համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու կողմից բարձրացված հարցը ստացել է դրական լուծում․ ջրամատակարարման խողովակը սեղմ ժամկետներում վերանորոգվել է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ