News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին իր արձագանքում կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն անդրադարձել է նաև Արցախում տիրող իրավիճակին, հաղորդում է Factor.am-ը:

Նա նշել է, որ հավատում են՝ «առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունը և Ադրբեջանի ու  Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա»։

«Պետքարտուղար Բլինքենից մեջբերում՝ «Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել»։ Մենք իսկապես հավատում ենք դրան: ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Տևական և կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման, հարաբերությունների կարգավորման, սահմանների ուրվագծման և սահմանազատման, տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման համար ծանր աշխատանք կատարելը մեծ դիվիդենտներ կբերի Ադրբեջանին։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»,- ասել է ԱՄՆ դիվանագետը։

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանն ու դրա առաջացրած հետևանքներին։

«Որպես անվտանգության բարելավման ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս  առիթով կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ լինել Արդարադատության Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին ու ոգուն»,- ասել է Քարփենթերը։

Դիմելով Բայրամովին՝ նա նշել է, որ «ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ, նաև գործընկերների միջոցով, ինչպիսիք են ԵՄ-ն և միջազգային կազմակերպությունները, ինչպիսին  է նաև ԵԱՀԿ-ն՝ օգնելու հասնել կայուն և արժանապատիվ խաղաղության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ