News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հունիսի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։

Կողմերը պայմանավորվել են նաև  ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում են Հարավկովկասյան երկաթուղիներից։

Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղով երթևեկությունը կսկսվի հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից: Գնացքը կշարժվի երկու օրը մեկ հաճախականությամբ։ Ընդ որում, ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքը:

Բացի այդ, կողմերը քննարկել են 2023 թվականի 5 ամիսների ընթացքում "ՀԿԵ" ՓԲԸ-ի և  «Վրացական երկաթուղի» ընկերության  փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքների գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն:

2022 թվականի աշխատանքի արդյունքներով երկաթուղային տրանսպորտով Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է արտահանվել 451 հազար տոննա բեռ, Հայաստանից ներկրված բեռի ծավալը կազմել է 906 հազար տոննա ։ Նշված ժամանակահատվածում Վրաստանում գործող բեռնափոխադրողները ՀԿԵ ՓԲԸ-ի հաճախորդներին առաքել են 86,4 հազար տոննա բեռ (քվարցային ավազ, կրաքար, ամոնիումի նիտրատ, կլինկեր):

Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել աշխատանքը բեռնատար վագոնների շրջանառության կրճատման, արագության բարձրացման, ճկուն սակագնային քաղաքականության կիրառման միջոցով երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրումների լրացուցիչ ծավալների ներգրավման և բեռների առաքման արագության  բարձրացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատրաստ է խաղալ ավելի կարեւոր դեր չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ
Բախտիյարի խոսքով՝ Իրանն անհամբերությամբ սպասում է միջազգային համագործակցության երրորդ համաժողովին․․․
Էրդողան. եթե Հայաստանը ճանապարհ չբացի դեպի Նախիջեւան գնացքի համար, այն կանցնի Իրանի տարածքով
Նախիջեւանից Թուրքիա մեկնելու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը թույլ ․․․
Արհեստական ​​ինտելեկտը կարող է ապակայունացնել աշխարհակարգը. Օլիվեր Դաուդեն 
Այժմ կանոններ պետք է ստեղծվեն արհեստական ​​ինտելեկտի զարգացմանը զուգահեռ...
Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-ից 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով. ՊԵԿ
«Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային...
Ղարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման կարեւորության մասին
Էրդողանը հանդիպել է Ղարիբաշվիլու հետ...
Sputnik Արմենիա. Լարսի թողունակության ժամանակավոր կրճատում. պատճառը հայտնի է
Ներկայումս անցակետում կատարվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, վերահսկող մարմինների աշխատակիցների աշխատատեղերի կահավորման, ճանապարհների երեսապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ
Ամենաշատ