News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՃՈ տեսուչներ Ն. Թ.-ն և Ռ. Ն.-ն, Արագածոտնի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված, մասնավորապես՝ սահմանված երթևեկության առավելագույն արագությունը գերազանցած 14 վարորդների և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեկ վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամ: Մի շարք դեպքերում էլ վարորդների կողմից փաստացի կատարված՝ առավել խիստ վարչական պատասխանատվություն ենթադրող խախտումներն արձանագրելու փոխարեն ՃՈ տեսուչները նրանց վերաբերյալ կազմել են մեղմ իրավախախտումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություններ:

Վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ն. Թ.-ին և Ռ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ստեղծել դաշտային ճամբարներ». ՀՀ առողջապահության նախարարության մոտ սպիտակ խալաթներով ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան…
Կարմիր բերետավորներն Ամերիկյան համալսարանից բերման են ենթարկել 8 ուսանողների
Մեծ թվով կարմիր բերետավոր ոստիկաններ Ամերիկյան համալսարանի շենքից…
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Իրականացվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու...
Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 74 մասնակցի
Ժամը 15-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված...
Արցախից այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ
Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին...
Ստեփանակերտում վառելիքի պահեստում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ. շտաբ
Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ...
Ամենաշատ