News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Չճանաչված Կոսովոյի նախագահը Reuters-ին տված հարցազրույցում Սերբիայի նախագահին «դրամայի արքա» է անվանել։

«Իր հանդիպումների մեծ մասում Վուչիչն իրեն պահում է դրամայի արքայի պես»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Մոլդովայում իր հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից, Վուչիչը փորձել է «բավականին շատ դրամա ստեղծել», սակայն չի ներկայացրել որեւէ գաղափար, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Նա նաեւ քննադատել է Սերբիայի նախագահին «հիստերիաներ» անելու համար։ «Նա սիրում է ձեւացնել, թե մեծ զիջումների է գնում, որ չափազանց մեծ ճնշում է գործադրվում իր վրա, որ տառապում է, որ վտանգի տակ է եւ այլն։ Բայց նման հիստերիաները պետք է թողնել սենյակից դուրս չորս տարեկանից հետո»,-նշել է նա։ 

Հունիսի 4-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ամեն օր 200-ական սպանության սպառնալիքներ է ստանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ