News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների եվրասիական համագործակցությունն անհրաժեշտ է կառուցել նորարարությունների եւ նոր տեխնոլոգիաների հիման վրա, հայտարարել է ՌԴ  վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ԱՊՀ եւ ԵԱՏՄ երիտասարդական երկրորդ համաժողովի բացման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօր մենք ունենք այսպիսի ծրագիր՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար»։ Եվ մենք սպասում ենք այս գաղափարներին։ Մեզ համար շատ կարեւոր է կառուցել մեր համագործակցությունն այնպես, որ այն լինի հարմար, հարմարավետ, երիտասարդական։ Այս իմաստով մենք սպասում ենք ձեր արձագանքին»,- ասել է Միշուստինը։

Ինչպես նշել է ՌԴ վարչապետը, ԵԱՏՄ երկրների տարածքում բնակիչների 30 տոկոսը երիտասարդներ են՝ մոտ 55 մլն մարդ։ Միշուստինը հիշեցրել է նաեւ Եվրասիական համալսարանի ստեղծման մասին, որին միացել են 15 բուհեր. «Ուզում եմ ասել, որ Եվրասիական համալսարանում սեպտեմբերի 1-ից կսկսենք մեր մագիստրոսական ծրագիրը»։

«Ընդհանրապես, այսօր մեր համագործակցությունը անհրաժեշտ է կառուցել նորարարությունների, նոր տեխնոլոգիաների, նոր գաղափարների հիման վրա եւ, իհարկե, ամեն ինչ նորից ձեզնից է կախված, մենք ձեզանից սպասում ենք նման գաղափարների»,- ասել է նա։

Նա համաժողովի մասնակիցներին հրավիրել է «Սիրիուսում» կայանալիք Համաշխարհային երիտասարդական փառատոնին, որը կանցկացվի 2024 թվականին։

Միշուստինը չորեքշաբթի ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։ Ծրագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 9-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Իլոն Մասկին հրավիրել է 2024 թվականի Թուրքիայի տեխնոլոգիական ցուցահանդեսին
Հավատում եմ, որ փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ․․․
Իրատեսական է ՏՏ, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. Լյուքսեմբուրքի դեսպան
ԲՏԱ նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին...
Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ղարաբաղ Տելեկոմի Ձեր հեռախոսահամարները…
Մեր նպատակն է Իսրայելն արհեստական ​​ինտելեկտի ոլորտում աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել. Նեթանյահու
Արդեն մի քանի ամիս է, ինչ մշակում եմ ազգային ծրագիր...
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը վերապատրաստման անվճար դասընթացներ կանցկացնի արցախահայերի համար
Եկեք միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր հայրենակիցների ոտնահարված...
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Ամենաշատ