News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին կողմ է արտահայտվել երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, սակայն նշել է, որ Թբիլիսին, ըստ Եվրահանձնաժողովի առաջարկությունների, պետք է առաջընթաց ունենա, հաղորդում է Interpressnews-ը։

Դեսպանը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին զեկույցի պատրաստման ուղղությամբ, որը կհրապարակվի հոկտեմբերին։

«Այունհետ տարեվերջին ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները՝ նախագահներն ու վարչապետները, կհանդիպեն ամենաբարձր քաղաքական մակարդակով եւ կորոշեն, թե հետագա ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ կապված ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտի հետ», - ասել է Գերչինսկին։

Դիվանագետի խոսքով՝ իր անձնական կարծիքն այն է, որ Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա։

«Բայց շատ կարեւոր է, որ մինչեւ տարեվերջ մնացած ժամանակը օգտագործվի 12 առաջնահերթությունների հարցում հնարավորինս մեծ առաջընթացի հասնելու համար։ Շատ կարեւոր է նաեւ, որ Վրաստանից լավ նորություններ ստացվեն»,- հավելել է ԵՄ դեսպանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլց․ Ղազախստանը Գերմանիայի կարևոր գործընկերն է հում նավթի մատակարարման հարցում
Ստորագրվել են կարևոր առևտրային պայմանագրեր Siemens, Siemens Energy, Deutsche Bahn, Linde Group և այլ ընկերությունների հետ
ԵՄ-ն և դրա անդամ երկրները պատրաստ են հավելյալ մարդասիրական օգնություն ցուցաբերել արցախահայությանը
Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում...
Պետք է շատ պատասխաններ տրվեն մինչև Ուկրաինայի հարցով ԵՄ անդամակցության բանակցությունները. Հունգարիայի վարչապետ
Ավելի վաղ Օրբանը խորհրդարանին ասել էր, որ Հունգարիան չի աջակցի Ուկրաինային...
Լեհաստանը չի հանի իր վետոն ԵՄ միգրացիոն համաձայնագրի վրայից. վարչապետ
ԵՄ երկրները փորձում են համաձայնության գալ ապաստան հայցողների բաշխման համակարգի շուրջ...
Այս տարի կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է. Սասուն Խաչատրյանը՝ ԵՄ դեսպանին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ
Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանները դադարեցվել են. Eurasianet
Անցած տարի Ադրբեջանի հետ համաձայնեցված պլանները դադարեցվել են...
Ամենաշատ