News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Թ.-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին առաջարկել է կաշառք` վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ապօրինի անգործության համար:               

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկու պարեկները 2023 թվականի մայիսի 23-ին Երևանի Բագրատունյաց փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գ. Թ.-ի վարած ավտոմեքենան և կատարել վարորդի սթափության վիճակի զննություն: Ստուգման արդյունքում պարզվել է, որ Գ. Թ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, որից հետո վերջինիս պարզաբանվել է, որ վերոնշյալ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրասպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է տուգանային հրապարակ: Այդ ընթացքում վարորդ Գ. Թ.-ն իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար պարեկներից մեկին առաջարկել է 20.000 ՀՀ դրամ կաշառք, որը, տեսաձայնագրման սարքերի դիտարկումից թաքցնելու նպատակով, անձնագրի մեջ թաքցրած փորձել է դնել պարեկային ավտոմեքենայի բեռնախցիկում: Դրանից հետո, սակայն, Գ. Թ.-ն պարեկների կողմից ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար Գ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել են. Արցախի ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել (ֆոտո)
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք...
Դանակահարություններ Երևանում․ Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Երեւանում, այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի…
Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը
Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ընթանում է․․․
Քրեական գործ են կրկին հարուցում ինձ վրա. ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյան
Ինչքան կարող եմ՝ կաշխատեմ, բայց երևի ավարտին առանց ինձ գործը հասցնեք...
Ձերբակալվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ Փաշինյանի նկատմամբ հնչեցրած բռնության կոչերի համար
Շարունակելով իր հանցավոր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես...
Վլադիմիր Գասպարյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է․ armlur.am
Այս պահին դատարանում Վլադիմիր Գասպարյանն իրեն վատ է զգացել, նրան առաջին բուժօգնություն են ցույց տալիս…
Ամենաշատ