News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստի ընթացքում բավականին շոշափելի առաջընթաց է արձանագրվել, եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Այս մասին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցանկանում եմ եւս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը, այն է՝ բացել տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները այն կողմերի ինքնիշխանության եւ իրավասության սկզբունքի շրջանակներում, որոնց տարածքով անցնում են այդ հաղորդակցությունները։

Դա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նախանշված են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել կոնկրետ լուծումների։ Մենք ներկայացրել ենք մեր կոնկրետ առաջարկները, եւ ես հույս ունեմ, որ այդ առաջարկները կընդունվեն։ Սկզբունքորեն դրանք մեր առաջարկները չեն, դրանք փոխզիջումային լուծում են, որոնք մենք մշակել ենք վերջին երկու տարիների ընթացքում»,-ասել է Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը կարող է ապակայունացնել աշխարհակարգը. Օլիվեր Դաուդեն 
Այժմ կանոններ պետք է ստեղծվեն արհեստական ​​ինտելեկտի զարգացմանը զուգահեռ...
Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-ից 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով. ՊԵԿ
«Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային...
Ղարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման կարեւորության մասին
Էրդողանը հանդիպել է Ղարիբաշվիլու հետ...
Sputnik Արմենիա. Լարսի թողունակության ժամանակավոր կրճատում. պատճառը հայտնի է
Ներկայումս անցակետում կատարվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, վերահսկող մարմինների աշխատակիցների աշխատատեղերի կահավորման, ճանապարհների երեսապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ
Չինաստանը կարող է արագընթաց երկաթուղի կառուցել դեպի Թայվան
Պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանն այսօր ունի ինժեներական և տեխնիկական հնարավորություններ մայրցամաքային...
«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագիծը չի կարող իրականացվել առանց Թուրքիայի. Էրդողան
Չինաստանը մեծ առաջընթաց է գրանցել այս նախաձեռնության իրականացման գործում, և այն շարունակում է առաջ գնալ։ Բայց մենք աշխատում ենք նաև այս...
Ամենաշատ