
Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիսթին պաշտոնապես սկսել է նախագահական քարոզարշավը՝ միանալով հանրապետական թեկնածուների աճող խմբին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Քրիսթին, ով ծառայել է որպես Թրամփի՝ 2016 թվականին հաջողակ ընտրարշավում խորհրդական, բայց ավելի ուշ դարձել է նրա այն պնդումների բուռն քննադատը, որ 2020 թվականի ընտրությունները կեղծվել են, ներկայացրել է թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Նախկին դաշնային դատախազ, 60-ամյա Քրիսթին հայտարարել է, որ նա միակ հավանական մրցակիցն է, որն ունի անհրաժեշտ հմտություններ եւ ցանկություն՝ ուղղակիորեն տապալելու Թրամին։