News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ներկայիս պայմաններում ռուսական ներկայության պահպանման տեսանկյունից լավագույն լուծումը կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն այն մասին, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը կառավարելու մանդատ է ստացել, օրինակ, 20 տարով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Նրա գնահատմամբ, հաշվի առնելով, որ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Ադրբեջանի մեղքով, որը հրաժարվում է դա քննարկել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող էր նման որոշում կայացնել: 

«Սակայն այժմ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատում կա։ Ամենայն հավանականությամբ, մինչեւ 2025 թվականը (մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ժամկետի ավարտը-խմբ.) այդ առճակատումը չի ավարտվի։ Ուստի կասկածելի է հույս դնել, որ տեղի կունենա տեսակետների համընկնում, եւ ռուսական զորակազմը կստանա ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատը։ Առավել եւս, որ Արեւմուտքը, ընդհակառակը, ձգտում է առավելագույնս բարդացնել իրավիճակը Ռուսաստանի համար. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կլուծեր իրավիճակը, եւ Ռուսաստանը կարող էր պահպանել իր զորակազմը: Սակայն Արեւմուտքը ցանկանում է հակամարտություն հրահրել Ռուսաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,-նշեց նա։   

Ալեքսանդրովը համոզված է, որ եթե Ռուսաստանը դուրս բերի զորախումբը, ապա հակամարտություն կլինի Հայաստանի հետ, քանի որ տեղի կունենա հայ բնակչության էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում:

«Դրա մեղքը բարդվելու է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի վրա։ Ուստի Արեւմուտքը չի աջակցի Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կարգավիճակին։ Սակայն Ռուսաստանը միակողմանի տարբերակ ունի դա անելու՝ հայտարարելով, որ քանի որ Ադրբեջանը չի հասել ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ապա Ռուսաստանը չի կարող թույլ տալ էթնիկ զտումներ եւ իր զորախումբը թողնում է մինչեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ հակամարտության կարգավորումը: Դա կախված կլինի Մոսկվայի քաղաքական կամքից»,-նշեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն սխալմամբ ակնկալում է, որ եթե Հայաստանը զիջումների գնա սահմանազատման եւ Հայաստանի տարածքով միջանցքի բացման հարցում, ապա Բաքուն չի շրջափակի Լեռնային Ղարաբաղը:

«Նման հիմքեր չկան»,-եզրափակեց փորձագետը:

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միրզոյանը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին. Անհրաժեշտ է երաշխավորել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները 
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը...
Միրզոյանն ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ քննարկել է Արցախի դեմ ագրեսիան
Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի...
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերին
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերի համար
Լավրովը հանդիպել է Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներին
Հանդիպումից առաջ Լավրովն ու Աբդոլահիանը կարճատև առանձնազրույց են ունեցել
Նաթանյահու․ Իսրայելը և Սաուդյան Արաբիան մոտ են հարաբերությունների կարգավորմանը
«Աբրահամյան համաձայնագրերն», անկասկած,  խաղաղության նոր դարաշրջանի ազդարարն էր
Բայրամովը Լավրովին վստահեցրել է, որ ռուս խաղաղապահների մահվան հետաքննությունն արդեն արդյունքներ է տալիս
Ադրբեջանական պատվիրակությունը կրկին ներողություն է խնդրել Ռուսաստանից...
Ամենաշատ