News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Տեղ գյուղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը եւ նույն խմբակցության ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ չեն նկատել, թե ադրբեջանական զինված ուժերը հայկական որոշ հատվածներից հետ են քաշվել:

Նշենք, որ երեկ՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ասել էր, որ Տեղ գյուղի որոշ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել:

«Եկեք, տեսեք՝ արդյո՞ք հետ են գնացել: Ես այդպիսի բան չեմ նկատել: Ես 1 սանտիմետր էլ չեմ նկատել, որ հետ է գնացել»,- ասաց Արգամ Հովսեփյանը:

Անդրադառնալով Հայաստանում անկալվներ լինելու մասին հայտարարություններին՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Հայաստանում անկլավներ չկան: Ես պատմությունից գիտեմ, որ մենք անկլավ չունենք»:

Մասիս Զեյնալյանն էլ նշեց, որ ադրբեջանական կողմից մի քանի մետր հետ գնալը դեռ լիարժեք հետ քաշում չի համարվում. «Կարողա մի փոքր հետ են գնացել, չեմ կարող հստակ ասել, բայց դա տեսանելի չէ: Դա հետ գնալ չի, հետ գնալն այն է, որ բնակիչների հողերը հետ տան արոտավայրերն էլ անվտանգ դառնան»:

«Տեղի որոշ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը հետ են գնացել»․ Սյունիքի մարզպետ

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ