News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը: ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ Կիլաուեայի գագաթին գտնվող վեբ-տեսախցիկի նկարներում փայլը նկատվել է հունիսի 7-ին։ Հայտարարվել է ավիացիոն վտանգի կարմիր կոդ: 

Ըստ USGS-ի՝ ներկայումս ակտիվ ժայթքում է նկատվել միայն Հալեմաումաու խառնարանում, ծառայությունն իրադարձությունների զարգացմանը զուգընթաց կվերանայի վտանգի մակարդակը:

Կիլաուեան համարվում է Երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Կիլաուեան նաև ավանդական հավատալիքների մեջ համարվում է հրաբուխների հավայական աստվածուհի Պելեի բնակավայրը:

Հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2021 թվականին, հայտնում է РИА Новости-ն։

2018 թվականի մայիսի սկզբին՝ հրաբխի ակտիվացումից հետո, տեղական իշխանությունները բնակչության տարհանման մասին հայտարարեցին, որից տուժել է մոտ 10 հազար մարդ, ավերվել է ավելի քան 700 տուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ