NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի՝ Այրում կայարանի մոտ տեղի ունեցած փլուզման վայրի գիշերային տեսագրությունը (ֆոտոռեպորտաժ)։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկության համաձայն, հոկտեմբերի 2-ին, ժամը 18։40-ի սահմաններում Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհայտ կորած են համարվում`

1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ)

2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ)

3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)

4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90 , 010-36-02-97 , 060 44 02 38 հեռախոսահամարներով:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ, օպերատիվ շտաբ է ստեղծվել: Վերջին տեղեկության համաձայն, փլուզման տակ են մնացել 36 մարդատար եւ բեռնատար մեքենաներ։ Ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց:Նոյեմբերյանի «Ճանշինի» աշխատակիցների ուժերով ճանապարհը մաքրվել է, սակայն առկա է սողանքային երևույթների հետագա ակտիվացման վտանգ: