
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Ինդոնեզիայի Ճավա կղզու հարավում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը տեղի է ունեցել 636 000 բնակչությամբ Յոգյակարտա քաղաքից 197 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախն ընկած էր 40 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։