News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրերս անցկացվող ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 7-ին, ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը։  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողները ստուգարքներ են հանձնել կրակային պատրաստություն առարկայից, և նրանց պատրաստության աստիճանը գնահատվել է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։

Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ կհանձնեն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, ինչից հետո կամփոփվեն արդյունքները, և ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ