News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Այս մասին գրել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը։

Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում:

Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ և խմբագրությամբ հրատարակված Ուղղափառ հանրագիտարանում ներկայացված է Դադիվանքի կառուցման, անվան ծագումնաբանության, դարերի ընթացքում հարձակումների և ավերածությունների ենթարկված և կանգուն մնացած հայկական սրբավայրի մասին։ Աշխատության մեջ մանրամասն ներկայացված են վանական համալիրում գտնվող շինությունների մասին պատմական փաստերն ու նկարագրությունները։

2014 թվականին ճարտարապետ Արա Զարյանի և Իտալիայից ժամանած վերականգնող Քրիստին Լամուրեի համատեղ ջանքերով մեկնարկեց Դադիվանքի որմնանկարների վերականգնման գործընթացը, որը շարունակվեց մինչև 2017 թվականը։ Մասնագետները կատարված աշխատանքների մասին մանրամասն ներկայացրել են իրենց կողմից հեղինակած «1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում» գրքի մեջ։ Գիրքը սկսվում է Դադիվանքի պատմությամբ ու նկարագրությամբ, որին շարունակում են մասնագետների կողմից կատարված աշխատանքների արդյունքներն ու բացահայտումները։ Մասնագետների ծավալուն աշխատանքի արդյունքում վերջնականապես պարզ դարձավ Սուրբ Կաթողիկե եկեղեցու ներսի որմնանկարների պատմական տեսարաններն ու որմնանկարների հստակ տարեթիվը՝ 1297թ., որի մասին փաստում է եկեղեցու հարավային պատի պատուհանի անմիջապես ստորին հատվածում զետեղված երեք տողով հայերեն որմնագիր արձանագրությունը՝ ՉԽԶ (Չ=700; Խ=40; Զ=6 ուրեմն’ 746+551=1297)։

Մասնագետները մաքրել և վերականգնել են եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի որմնանկարները, որտեղ պատկերված են Սբ. Նիկողայոս Սքանչելագործի հայրապետական իշխանության ընծայման վարքագրական դրվագն ու Սբ. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը։ Որմնանկարների վերականգնման արդյունքում ի հայտ եկան տեսարանները բնութագրող մի շարք հայատառ արձանագրություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ...
Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Հռոմում
Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները...
Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր
Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք…
Հայրենիք ենք կորցնում. Տեր Եսայի քահանա Արթենյան
Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող...
Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը. Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով է պայմանավորված
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ….
Մենք այստեղ գալիս ենք աղոթքի, չենք գալիս հարցերի պատասխանելու. Գարեգին Բ-ն Եռաբլուրում լրագրողներին
Հոգեւորականները Գարեգին Բ-ի հետ միասին տերունական աղոթք արտասանեցին, ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին եւ հեռացան...
Ամենաշատ