News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագրով  միջազգային հեղինակավոր 9-րդ գիտաժողովը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները հրատարակվելու են հոդվածների ժողովածուում:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ուղարկեն զեկույցի սեղմագրերը, իսկ ամբողջական զեկույցի ուղարկման վերջնաժամկետ է սահմանված 2023 թվականի դեկտեմբերի 15-ը: Կազմակերպիչները հոգում են մասնակիցների հյուրանոցում կեցության, սննդի (3 գիշեր՝ 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ը) և Ահվազ քաղաքում տրանսպորտային ծախսերը: Ցանկացողները կարող են գիտաժողովի ավարտից հետո 150 ԱՄՆ դոլար հավելավճարով ևս երեք օր մնալ հյուրանոցում: Հավելավճարը ներառում է Ահվազի տեսարժան վայրերի եռօրյա զբոսաշրջային փաթեթը, հյուրանոցում կեցությունն ու սնունդը:

Միջազգային գիտաժողովին մասնակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգել  (+98) 61-3293-1198, (+98) 916-508-8772 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] (զեկույցներն ուղարկելու համար) էլ. հասցեին, պաշտոնական կայք՝ www.llld.ir.

Մասնակիցները պետք է իրենց տվյալներն ու ամբողջական զեկույցն ուղարկեն նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետևյալ էլ. հասցեներին՝ [email protected], [email protected]:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դիրքորոշումը հստակ է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ. Իրանի նոր դեսպանը՝ Փաշինյանին
Պարոն Սոբհանին իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կարևորել ԼՂ հայերի...
Ռաիսի. Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշվում է, որ վերջին տարիներին...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի...
ԲԴԽ նախագահը և Իրանի դեսպանն անդրադարձել են դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդմանը
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ…
Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմ սկսել, որը Թուրքիայի օգտին չէ. թուրք վերլուծաբան
Զանգեզուրի միջանցքը» խիստ կարեւոր Թուրքիայի համար, որը անմիջական կապ է ստեղծելու Ադրբեջանի հետ, որի միջոցով Թուրքան կապվում է Միջին Ասիայի թյուրքական...
Ամենաշատ