
Պղնձի արժեքը հինգշաբթի կայուն է հակասական գործոնների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։ Թրեյդերները խուսափում են ռիսկից, ինչն էլ զսպում է գնանշումները, իսկ դրանց նպաստող գործոն է դոլարի թուլացումը։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,01 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,756 դոլար, մեկ րոպե առաջ ցուցանիշն իջել էր։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,55 տոկոսով՝ 8 293,5 դոլար, ալյումինիումինը բարձրացել է 0,41 տոկոսով՝ 2 219 դոլար, ցինկինը բարձրացել է 3,43 տոկոսով՝ 2 398,5 դոլար։