News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, որը միտված է ազգային անվտան¬գու¬թյան մարմինների ծա¬ռա¬յողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ սահմանված բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման կամ կառուցման դեպքում պետական աջակցության ծրագրի նպատակային շահառու դարձնել նաեւ ԱԱԾ մարմինների զինծառայողներին, ինչը կնպաստի ազգային անվտան¬գու¬թյան մարմինները որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացին եւ կավելացնի ծառայության  գրավչությունը:

«Նախագծի ընդունման դեպքում սկսած 2024 թվականից յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մար¬մինների 40 ծա¬ռայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման  նպատակային ծրագրից:

Նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյու¬ջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157 մլն դրամ»,-ասաց ԱԱԾ փոխտնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ