
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Զապորոժիեի ԱԷԿ, ինչպես նաեւ Կիեւ եւ Մոսկվա՝ ատոմակայանի անվտանգության հարցերը քննարկելու համար։
«Հաջորդ շաբաթ ես, հավանաբար, կլինեմ Զապորոժիեում, նախատեսում եմ հանդիպել Ուկրաինայի նախագահ [Վլադիմիր Զելենսկուն], այդ մասին երեկ խոսել եմ նրա հետ... Եվ դրանից հետո, ես կարծում եմ, տրամաբանական կլինի մեկնել Մոսկվա կամ Ռուսաստանի ցանկացած այլ շրջան՝ շարունակելու համար շատ կարեւոր երկխոսությունը, որը մենք վարում ենք»,- ասել է Գրոսին։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ իր գլխավոր խնդիրը միջուկային աղետի կանխումն է, եւ նա կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։