
ՀԱՊԿ երկրները պետք է միասին դիմակայեն նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը, տեղեկացրել է «Բելտան»։
«Երկխոսությունը մեր երկրների միջեւ հավաքական անվտանգության ամրապնդման ոլորտում հրատապ է, ինչպես երբեք։ Ուղիղ ասեմ, որ ձեզանից՝ ձեր երկրներում պետությունների ղեկավարների անվտանգության գծով գլխավոր օգնականներից, շատ բան է կախված»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նախագահը նշել է, որ նման հանդիպումները վաղուց դուրս են եկել արձանագրային լինելու շրջանակից, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է լուծումներ ճիշտ ժամանակին։