News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան, ճապոնական եւ թայվանական անօդաչու սարքերը իրական ժամանակի ռեժիմում տվյալներ կփոխանակեն, հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։

Աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Թայվանի ՝  իրական ժամանակի ռեժիմում ծովային հետախուզական դրոններից տվյալներ փոխանակելու մտադրությունը վկայում է Թայվանի վրա չինական զորքերի հարձակման դեպքում երկրների միջեւ համակարգումն ուժեղացնելու Վաշինգտոնի ցանկության մասին։

Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան General Atomics ընկերությունը մտադիր է 2025 թվականից սկսած Թայվանի ուղղությամբ ուղարկել չորս MQ-9B Sea Guardian անօդաչու թռչող սարքեր։ Այս անօդաչու սարքերը Վաշինգտոնի թույլտվությամբ ինտեգրվելու են այն նույն համակարգին, որը տարածաշրջանում պատրաստվում են օգտագործել ամերիկյան եւ ճապոնական բանակները։ Նման ինտեգրումը կօգնի ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին ստանալ նույն տեղեկությունը, որը միաժամանակ հավաքում են հետախուզական անօդաչու սարքերը։

Նախագծի մասին տեղեկացված աղբյուրը հրատարակությանը հայտնել է, որ գործնական մոտեցում է կիրառվելու՝ երաշխավորելու համար, որ այս ինտեգրումը հնարավորինս շուտ իրականացվի:

Հաղորդվում է, որ թայվանցի զինվորականները ամերիկացիների եւ ճապոնացիների հետ համատեղ հատուկ ուսուսում կանցնեն անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ