Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերվում: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը պարբերաբար քննադատում է նախարարության աշխատանքը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ թվում նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունների՞ն՝ արձագանքեց. «Իհարկե, ինչո՞ւ ոչ»։
Ավանեսյանն ասաց, թե իրենց հարաբերությունները «շատ լավ են, գործընկերային»։
«Ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով»,-ասաց նա: