News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:

Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ Ս.Թ.-ն  Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն է։

Հիշեցնենք, ըստ հրապարակումների, տուժածը 18 տարեկան է եղել, սակայն Քննչական կոմիտեում հստակեցված է, որ նա 24 տարեկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել են. Արցախի ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել (ֆոտո)
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք...
Դանակահարություններ Երևանում․ Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Երեւանում, այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի…
Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը
Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ընթանում է․․․
Քրեական գործ են կրկին հարուցում ինձ վրա. ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյան
Ինչքան կարող եմ՝ կաշխատեմ, բայց երևի ավարտին առանց ինձ գործը հասցնեք...
Ձերբակալվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ Փաշինյանի նկատմամբ հնչեցրած բռնության կոչերի համար
Շարունակելով իր հանցավոր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես...
Վլադիմիր Գասպարյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է․ armlur.am
Այս պահին դատարանում Վլադիմիր Գասպարյանն իրեն վատ է զգացել, նրան առաջին բուժօգնություն են ցույց տալիս…
Ամենաշատ