News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լագոսում մեկնարկել է «Աֆրիկայի մաքրման նախաձեռնությունը»։ Ակտիվիստները դպրոցականների ծնողներից վերցնում են վերամշակվող նյութեր, վաճառում վերամշակման համար եւ ստացված գումարը մուտքագրում երեխաների ուսման վարձի վճարման հաշվին: Այսպիսով, նրանք ցանկանում են կրթությունն ավելի մատչելի դարձնել, իսկ 13 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսը՝ ավելի մաքուր, գրում է Reuters-ը։

Ծնողները քաղաքում հավաքում են պլաստիկ շշեր եւ տարաներ, ստվարաթղթե տուփեր։ Դրանց վաճառքից ստացված միջոցներն ուղղվում են ուսուցիչների աշխատավարձերին, դպրոցական համազգեստի, դասագրքերի եւ գրենական պիտույքների գնմանը։

Օրինակ ՝ աղքատ թաղամասում գտնվող My Dream Stead դպրոցում նախաձեռնության շնորհիվ 7-ի փոխարեն 120 երեխա կարողացել է իրեն թույլ տալ սովորել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ