
Կլիմայի նոր մոդելները կանխատեսում են, որ ընդամենը 10 տարի հետո ծովային սառույցը կարող է ամբողջովին անհետանալ Արկտիկայից ամռան ամիսներին: Դա տեղի կունենա տասնամյակներ շուտ, քան ենթադրում էին նախորդ հետազոտությունները:
Մոդելը հիմնված է ծովային սառույցի դիտարկումների տվյալների վրա, որոնք հավաքվել են 1979-2019 թվականներին: Դրանք ցույց են տալիս զգալի հալեցում, որը տարածվում է բնական տատանումներից դուրս։
«Այս հայտնագործությունները կարեւորում են ջերմոցային գազերի արտանետումների խորը ազդեցությունը Արկտիկայի վրա եւ ցույց են տալիս մոտ ապագայում սառույցից Արկտիկայի սեզոնային ազատումը»,-գրում են հետազոտողները:
Հյուսիսային կիսագնդում ծովային սառույցի ծածկույթը կարեւոր դեր է խաղում գլոբալ կլիմայական պայմաններում, քանի որ այն արտացոլում է արեւի լույսը: Դրա կորուստը կարող է ազդել ամբողջ աշխարհում ջերմաստիճանի եւ օվկիանոսի հոսանքների վրա։