News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից բռնության ենթարկված 24-ամյա երիտասարդը մանրամասներ է պատմել երեկվա միջադեպից:

«Ստեղ կանգնած եմ եղել, ինքն ավտոյով եկավ, կողքս կանգնեց, ասեց՝ նստի ավտոն: Ասեցի՝ չեմ նստի, դու ով ես, որ քո ավտոն նստեմ: Ասեցի՝ հետս խոսելու բան ունես, արի իմ գործի տեղը խոսենք: Խնդիրը ծագել է 6 ամիս առաջ, ինքը «աբիժնիկ» է մնացել ինձնից, որ ես իրեն զարկել եմ: Մի անգամ ոտքով եմ զարկել, մի անգամ էլ բոքսով դոշին: Խնդիրը ջուրն է եղել, որ գլխավոր տեղից ջուր է փակել մեզ վրա: Ես որ իրեն 6 ամիս առաջ զարկել եմ, աբիժնիկ է մնացել:

Ավտոն կանգնեցրեց, իջավ, եկավ գազը փչեց աչքերիս: Աչքերիս առաջ սեւացավ ու փետով զարկեց գլխիս: Մի անգամ զարկեց, որովհետեւ փետը ջարդվեց: Որ ուզում էր նստեր մեքենան, ես զարկեցի իր ավտոյին, ծռվեց: Մի քիչ առաջ գնաց, էլի եկավ, քարը վերցրեց, ուզում էր զարկեր, չկարողացավ: Էն կողմից մեր ախպերներից կային եկող: Ասեցին՝ քարը գցի ձեռիցդ: Քարը քցեց, ես առաջացա դեպի իրեն, ինքը փախնում էր: Ես ուժեղ քֆուրներ եմ տվել իրան ու դրա պատասխանները կտամ»,-ասաց նա:

Երիտասարդը ասաց, որ դեպքից հետո գնացել է հիվանդանոց, գլխին կար են դրել:

«Մենք գնացինք իրենց մայլա, ելավ դեմներս: Ասեցինք՝ արի գյուղից դուրս գանք, խոսենք, ինքը ֆռաց, գնաց տուն ու դուրս չէր գալիս: Զանգեց միլիցեքին: Ոչ թե մենք ենք զանգել, այլ ինքն է զանգել միլիցեքին ու թեման բացվել է: Ինքը պետք ա Արագածում չապրի, ինքը շատ դիշովկա, գործ տվող գյադա է, ոչ մեկի հետ լավ չի:

Նիկոլի հետ մոտեցել է, պրախոդները լրիվ բացվել ա: Սաղ Նիկոլի տասովկեքով է ինքը սենց անում»,-ասաց նա:

Արագածավանի մեկ այլ բնակիչ էր հավելեց. «Թող երկրի ղեկավարի բարի լինի սենց մոլախոտներին հեռացնի ընդհանրապես»:

Ավելի  վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:

Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

Նախօրեին գյուղացիները փակել են ճանապարհը եւ պահանջել, որ Սուրեն Թորսոսյանը ներկայանա եւ պատասխան տա իր արածի համար:  Գյուղացիները պատմել են, որ կոնֆլիկը կապված է ջրի հետ. «Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք, ջրենք, ու մի թեթեւ հրել է: Դեպքից անցել է 20 օր: Նա անցնելուց է եղել, տեսել է, որ երիտասարդը մենակ է եղել իր աշխատավայրում՝ վուլկանիզացիայում, ասել է՝ արի՝ խոսենք, գնացել են մի փոքր հեռու, գազ է հանել, փչել երեսին եւ մահակով գլխին է հարվածել: Երիտասարդն էլ էպիլեպսիկ հիվանդություն ունի: Նոր՝ քիչ առաջ այստեղ ոստիկանների հետ խոսելիս վատացավ, տեղափոխեցին հիիվանդանոց»,-պատմել են գյուղացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ